Կրքեր «Նոյի» շուրջ

Կրքեր «Նոյի» շուրջ

Ամերիկացի կուլտային կինոռեժիսոր Դարեն Արոնովսկին հայտարարել է, որ հաղթել է «Paramount» կինոընկերության հետ իր վեճը՝ կապված «Նոյ» ֆիլմի վերջնական մոտաժման հետ:



Ֆիլմն էկրաններ կբարձրանա ռեժիսորական տարբերակով: Արոնովսկու խոսքերով, կինոընկերությունը որոշել է դադարեցնել վեճն այն բանից հետո, երբ «Paramount»-ի կողմից առաջարկված մոնտաժի տարբերակը՝ քրիստոնեական լսարանի մոտ նույն ոչ միանշանակ արձագանքն է ունեցել, ինչ որ ռեժիսորականը: 



Ռեժիսորի և կինոընկերության միջև կոնֆլիկտը ծագել է ֆիլմի նախնական ցուցադրություններից հետո: Ժապավենը, որը ցուցադրվեց հիմնականում հրեական լսարանի համար Նյու Յորքում, քրիստոնեական լսարանի՝ Արիզոնայում և խառը լսարանի՝ Կալիֆոռնիայում, երեք դեպքում էլ հակասական գնահատականի արժանացավ: Այսպես, կրոնապաշտ հանդիսատեսների համար անհարիր էր հարբած Նոյով տեսարանը: Քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների հիմնական բողոքը վերաբերում էր այն բանին, որ ֆիլմի սյուժեն միանգամայն հեռու է բիբլիական թեմայից:



Հնչած քննադատության արդյունքում «Paramount»-ը որոշեց վերամոնտաժավորել ֆիլմը, դրանից հանելով առնվազն վեց տեսարան: Արոնովսկին էլ իր հերթին դրան դեմ հանդես եկավ՝ հայտարարելով, որ դա կխախտի ժապավենի ամբողջականությունը:



 



«Նոյ» ֆիլմը հիմնված է նոյան տապանի մասին բիբլիական առասպելի վրա: Նոյի դերը կատարում է Ռասել Կրոուն, նրանից բացի ֆիլմում ներգրավված են Էնթոնի Հոփկինսը, Էմմա Ուոթսոնը, Լոգան Լերմանը  և Ջենիֆեր Քոնելին: Ֆիլմը պլանավորվում է էկրան բարձրանալ 2014-ի մարտին: Ըստ եղած տվյալների, ֆիմի նկարահանումների վրա ծախսվել է 125 մլն դոլար: Ֆիլմի նման բարձր արժեքը հիմնականում պայմանավորված է դրանում մեծ քանակ կազմող հատուկ էֆեկտներով: Մասնավորապես՝ ֆիլմում հյատնվող բոլոր կենդանիները նկարված են համակարգչով: