Կանացի թուլություն՝ չի վերադարձրել թանկարժեք մատանին

Կանացի թուլություն՝ չի վերադարձրել թանկարժեք մատանին

Ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբալովևի կինը՝ Ելենան, Շվեյցարիայից Կիպրոս ժամանելուն պես ձերբակալվել է: Լրագրողները ճշտել են, որ նա 2009 թվականին Շվեյցարիայում Bolton Trustees ընկերությունից վարձակալել ադամանդե քարով թանկարժեք մատանի, որն այնուհետև նվիրել է դստերը: Ոստիկանության հաղորդման համաձայն 25 միլիոն դոլար արժողությամբ մատանին այդպես էլ չի վերադարձվել ընկերությանը:



 



Հայտնի է, որ տիկինն այս օրերին պատրաստվում էր բաժանվել իր միլիարդատեր ամուսնուց և որպես ապահարզանի գումար նրանից պահանջում էր 3,5 միլիարդ դոլար:



 



Դմիտրի Ռիբոլովևը 1990-2000 թվականներին  եղել է «Уралкалий» ընկերության փաստացի սեփականատերը, 2000 թվականից դարձել Կիպրոսի բանկի ակցիաների վերահսկիչ փաթեթի տերը: 2011 թվականից նա «Մոնակո» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է:



 



2012 թվականին իր ունեցվածքով Ռիբոլովևը  Forbes ամսագրի հրապարակած միլիարդատերերի ցուցակում եղել է 100-րդը: