Օլեգ Տյագնիբոկը Գերագույն ռադային կոչ է անում առաջնորդվել Հռոմեական կանոնադրությամբ

Օլեգ Տյագնիբոկը Գերագույն ռադային կոչ է անում առաջնորդվել Հռոմեական կանոնադրությամբ

Ուկրաինայի Գերագույն Ռադան վեսկսել է իր աշխատանքները: «Սվոբոդա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը կոչ է արել պատգամավորներին՝ քվեարկել երկրում հռոմեական կանոնադրության վավերացման և Ուկրաինայում զանգվածային սպանությունների բոլոր մասնակիցներին հետագայում Հաագայի դատարան հանձնելու օգտին:



Հռոմեական կանոնադրությունն Ուկրիանայում ստորագրվել է 2000 թ., սակայն մինչ օրս չի վավերացվել, քանի որ 2001-ի հունիսին Սահմանադրական դատարանը եկել է եզրակացության, որ Հռոմի կանոնադրությունը հակասում է ուկրաինական սահմանադրության դրույթներին:
Հռոմի կանոնադրության վավերացումից հետո Հաագայի դատարանը կարող է ինքնուրույն գործ հարուցել ուկրաինական իշխանությունների դեմ, եթե դիտվի մարդու իրավունքների ակնհայտ խախտում, և պետությունը դրան ոչ մի կերպ չարձագանքի:
Տյագնիբոկը խորհրդարանի ամբիոնից հայտնել է, որ զանգվածային սպանությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծել բացառապես միջազգային մակարդակով, սակայն առանց հռոմեական ստատուտի դա անել չեն կարող: