Դարբուկահար Ռոնի Բարրակը Երեւանում է

Դարբուկահար Ռոնի Բարրակը Երեւանում է

Մարտի 12-ին նախագծի շրջանակներում Օպերայի և Բալետի Ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա լիբանանցի աշխարհահռչակ դարբուկահար և կոմպոզիտոր Ռոնի Բարրակը: Նա աշխարհում ամենաճանաչված Դարբուկա նվագողներից է և որպես մենակատար հանդես է եկել այնպիսի հեղինակավոր նվագախմբերի հետ, ինչպիսիք են՝ Լոնդոնի Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ստոկհոլմի Թագավորական Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մոսկվայի Սիմֆոնիկ նվագախումբը և այլն:






Արևելքում ծնված Դարբուկայի հնչյունները Ռոնի Բարրակի կատարմամբ լսվել են Royal Albert Hall-ում, Queen Elizabeth Hall-ում, Kölner Philharmonie -ում և շատ ուրիշ հայտնի համերգասրահներում: Լինելով երաժշտական տարբեր ուղղություններ համադրելու վարպետ՝ համերգներ է ունեցել Արտուրո Սանդովալի, Ռիչարդ Գալիանոյի, Վանեսսա Մեյի, Սարա Բրայթմանի, Ֆեյրուզի և այլ աստղերի հետ:






Հայ հանդիսատեսին նա կներկայանա Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ: Համերգի հատուկ հյուրերն են՝ Արմեն Հյուսնունցը, Վահան Արծրունին (Artsruni Progressive music Act), Միքայել Ոսկանյանը: Նախագծի հեղինակն է Շմավոն Գրիգորյանը: