Սպասում է իր հերթին

Սպասում է իր հերթին

«Հերթի մե՞ջ եք, հնարավո՞ր է հաջորդը ձեր կուսակցությունը հյուրընկալվի կանյաչնիում»,- հարցրինք ՀԱԿ խմբակցության պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ղեկավար տիկնոջը՝ Լյուդմիլա Սարգսյանին:



«Ոչինչ չի բացառվում, ոչինչ»,- պատասխանեց նա, բայցեւ տեղեկացրեց, որ դեռ հրավեր չեն ստացել։ Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը պլանավորում է հնարավորինս շատ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպել՝ կառավարությանն անվստահություն հայտնելուց առաջ ցույց տալու, որ ինքը հզոր բեւեռ է ստեղծել, սակայն Ծառուկյանի ձեռնարկած միավորման մեջ, մեր տեղեկություններով, ցանկություն չունեն ներգրավվելու ոչ «Ազատ դեմոկրատները» եւ ոչ էլ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»՝ երկուսն էլ արեւմտամետ ուժեր։