Տեքստը նորովի մեկնությամբ

Տեքստը նորովի մեկնությամբ

Նաիրա Համբարձումյանի «Տեքստ և մեկնություն» հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուն բոլորովին նոր ու յուրօրինակ մոտեցում է մեր պատկերացրած ավանդական գրկանագիտական ու գրաքննադատական ոլորտում։ Հեղիանակի հայացքը նորովի է վերլուծում գրական տեքստը, առաջնությունը տալիս է ոչ թե ստեղծագործության կառուցվածքին, սյուժեի զարգացմանն ու պատկերի թողած արձագանքին, այլ ոգին որպես տիեզերական միավոր, հոգին՝ նյուական ու իդեալական երկակի բնույթով և մարմինը իբրև երկրային տար, այդ ամբողջացումն է, որ տեղավորվում է բառի մեջ դուրս գալիս բառի տարածքից որպես բանաստեղծական չափում։ Հոդվածներում Համբարձումնը վերլուծությունն ամբողջացնելու նպատակով օգտագործում է գծապատկերներ կամ սխեմաներ, որոնք իրենց հերթին պարզաբանում և շոշափելի են դարձնում ողջ ասելիքը։



 



«Եթե յուրաքանչյուր շարժում փոփոխություն է, ուրեմն որակների փոխաձևումները, ներառելով կյանքը, նախանշում են զարգացումը լայն առումով, հետևաբար էույթնրը, որոնք ծնվում են նման շարժումներից, ենթադրում են հարցը՝ ո՞րն է բոլոր ժամանակներում մեկնարկող փոփոխությունների հավերժական շարժիչը»,- գրում է Նաիրա Համբարձումյանը «Տեքստ և մեկնություն» գրականագիտական հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուում՝ տեքստ-հեղինակ-ընթերցող հարաբերություները դիտարկելով հեղինակ-ության տիրույթում ու նախապատվությունը տալով հեղինակի իմացությանը, ինչը ի սկզբանե ընթերցողից առաջ անցնելու հնարավորությունն է։ Վերոբերյալ մտքի պատասխանը առավել քան միանշանակ է՝ ԼԻՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ, քանզի տարածության ու ժամանակի իմաստաբանական նման հղումները ժամանակի մեջ նախանշում են հեղինակի ներկայության մշակութաբանական ընկալումները։



 



«Տիր» հրատարակչությունը լույս է ընծայել Նաիրա Համբարձումյանի «Տեքստ և մեկնություն» հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուն։ Գիրքը կարող եք ձեռք բերել գրախանութներից։