Հայտնաբերվել են Թութանհամոնի «հավաքածուից» գողացված ցուցանմուշները (լուսանկարներ)

Հայտնաբերվել են Թութանհամոնի «հավաքածուից» գողացված ցուցանմուշները (լուսանկարներ)

Մայիսի 1-ին Կահիրեում 15 օր ժամանակով երեք մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են Եգիպտական թանգարանից 2011 թվականի հեղափոխական օրերին արժեքավոր ցուցանմուշների գողության մեջ, գրում է «Ալ Ահրամ» պարբերականը: Երկրի հայտնի տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավարին, մի ոսկերիչի և վարորդի՝ Թութանհամոնի «հավաքածուից» առնվազն 10 հնագույն ցուցանմուշներ գողանալու մեղադրանք է ներկայացվել:



 



Կահիրեի շրջաններից մեկում օրերս պատահաբար հայտնաբերված հին եգիպտական արձանիկներն անմիջապես ուղարկվել են վերականգնման, քանի որ թանգարանից հանվելուց հետո դրանք պահպանվել էին ոչ համապատասխան պայմաններում:



 



Ձերբակալված եռյակը 2011 թվականի հունվարի 28-ին, Թահրիր հրապարակում հակապետական ցույցերի ամենաթեժ պահին, օգտվելով ընդհանուր խառնաշփոթից և թանգարանին կից հուշանվերների խանութի պահակների բացակայությունից, ներխուժել է խանութ, ապա տանիքով ներթափանցել թանգարան, որտեղ, մթության մեջ, հավաքել է այն ինչ ընկել է ձեռքի տակ: Եռյակի անկանոն գործողություններից տուժել են տասնյակ այլ ցուցանմուշներ և իրեր: Հատկապես մեծ վնաս է հասցվել «Երեխայի մումիային»: Վանդալները պոկել են մումիայի գլուխը:



 



Մինչ օրս Եգիպտոսի իրավապահներին հաջողվել է գտնել և թանգարանին վերադարձնել գողացված 54 գտածո ցուցանմուշներից 38-ը՝ ներառյալ Թութանհամոնի, Ռամզես II-ի և Էխնաթոնի արձանիկները:



 



Վերականգնվել է նաև մեկ այլ՝ Մուստաֆա Քամեկի թանգարանի ցուցանմուշների 85 տոկոսը: Այս թանգարանը ևս տուժել է, այսպես կոչված, արաբական գարնան օրերին: