ԱՄՆ-ում վերահրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից. 1915-1922թթ.» գիրքը

ԱՄՆ-ում վերահրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից. 1915-1922թթ.» գիրքը

ԱՄՆ-ում Ցեղասպանության դասավանդման նախագիծը վերահրատարակել է  «Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից. 1915-1922թթ.» գիրքը:Այդ մասին հաղորդում է «Asbarez»-ը:



 



Գիրքը սկզբնապես խմբագրվել և հրատարակվել է 1980թ.-ին Հայոց ցեղասպանության հարցերով ռեսուրսային կենտրոնի հիմնադիր Ռիչարդ Քլոյանի կողմից, ով վախճանվել է 2010թ.-ին: 



 



400 էջից բաղկացած գրքում զետաեղված են հիմնականում «The New York Times»  թերթի՝ հայոց ցեղասպանության թեմայով հոդվածները,  ամսագրային պատմություններ, Հայոց ցեղասպանության մասին պաշտոնական փաստաթղթեր և ականատեսների վկայություններ ՝ այն տեսքով, որով դրանք հրապարակվել էին այն ժամանակվա ամերիկյան մամուլում:



 



«Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից» գիրքը գիտնականների համար կարևոր աշխատանք է հանդիսանում: Քլոյանը մանրամասն ներկայացրել է Հայոց ցեղասպանության թեմայով ընդարձակ ու հարուստ նյութը, որը հավաքվել է ամերիկյան մամուլից հատկապես «The New York Times»-ից: Այդ կերպ նա մեզ հնարավորություն է տվել հասկանալ Հայոց ցեղասպանության մասշտաբներն ու լրջությունը պատմական այդ պահին, որը նույնիսկ հարյուր տարի անց մեծ հետևանքներ ունի»,- նշել է գրող, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Բալաքյանը:



 



«Հայոց ցեղասպանությունը. նյութեր ամերիկյան մամուլից» գիրքը 1915 և 1922 թվականների ընթացքում Օսմանյան կայսրությունում թուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության, պարբերական դեպորտացիաների և հայերի ջարդի համոզիչ ժամանակագրություն է: