Իմ փոխարեն նկարներն են խոսում

Իմ փոխարեն նկարներն են խոսում

«Ես խոսել չեմ սիրում, իմ փոխարեն նկարներն են խոսում»,-ասում է նկարչուհի Հասմիկ Սևոյանը; Մայիսի 7-ին նկարիչների միության տանը ժամը 16-00-ին տեղի կունենա նրա անհատական ցուցահանդեսը․ «Բարև ձեզ, ես այստեղ եմ, համեցեք: Այսօր ես շատ բան չեմ կարող ասել, քանի որ ամեն ինչ դուք կտեսնեք ներսում և իմ փոխարեն կխոսեն նկարներս»:



 



Նկարչուհու խոսքով ցուցահանդեսը թեմատիկ խորագիր չունի, ցուցահանդեսում տեղ են գտել վերջին երկու տարիների ընթացքում նկարած աշխատանքները։



 



«Ցուցահանդեսը հատուկ առիթով չեմ կազմակերպել։ Գտա, որ ժամանկան է ներկայանալ հանրությանը, իսկ մարդիկ վերջին անգամ իմ նկարները տեսել էին երկու տարի առաջ»։



 



Աննա Մաթևոսյան