Մենք քեզ հետ ենք, YOU ARE NOT ALONE

Մենք քեզ հետ ենք, YOU ARE NOT ALONE

Մի քանի ժամից Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկելու է «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ելույթ է ունենալու յոթերորդ համարի ներքո: Մեր երգչին աջակցության խոսքեր են հղում աշխարհի բոլոր ծագերում գտնվող հայկական համայնքներից:



 



Նրանք անհամբերությամբ են սպասում այսօր երեկոյան կայանալիք եզրափակչում Արամի ելույթին: «Մենք երբեք հաղթանակին այսքան մոտ չենք եղել, որքան այսօր»,- գրեթե համակարծիք են բոլորը,- այս հաղթանակին սպասում ենք արդեն 6 տարի: Այս հաղթանակը մեզ անհրաժեշտ է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին»:



 



Նրանք Արամին, ճանաչում են որպես շատ դրական եւ տաղանդավոր մարդու և նրան կոչ են անում ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար: «Այս երեկո մենք աջակցելու ենք միայն քեզ, մենք քեզ հետ ենք, YOU ARE NOT ALONE»,- փոխանցում են բազմաթիվ սփյուռքահայեր: