Իշխանական վերին էշելոններին դուր չի եկել Հովիկ Աբրահամյանի` իրենից սկսելու «մարդկային թուլությունը»

Իշխանական վերին էշելոններին դուր չի եկել Հովիկ Աբրահամյանի` իրենից սկսելու «մարդկային թուլությունը»

 



Իշխանական վերին էշելոններին դուր չի եկել Հովիկ Աբրահամյանի` իրենից սկսելու «մարդկային թուլությունը», ու եթե սեփական ձագուկներին տաքուկ «անկյուններում» տեղավորելը նորմալ է համարվել, ապա Արարատյան դաշտի արտեզյան հորերի  «էկոլոգիական լինչը» իշխանականների նյարդին է կպել:



Այն պատճառաբանությամբ, որ ախորժակը պետք է մեկ-մեկ էլ զսպել, քանզի, մի կողմից, ավազի հանքերի շահագործման պատճառով Թուրքիայի հետ ՀՀ սահմանն արդեն անցնում է Արաքսի միջով՝ փոքրացնելով մեր տարածքը, մյուս կողմից` ձկնարդյունաբերական ոլորտի մոնոպոլիան խնամիների ձեռքերում «տեսնելու» պայմանավորվածությունը չեղարկվել է ոչ միայն էկոլոգիական, այլեւ Երեւանի շրջակայքում կազինոների մոնոպոլիան խնամի Գագոյին տալու դիմաց: