ԵՀՄՖ-ն քննարկել է Արցախի շուրջ զարգացումները

ԵՀՄՖ-ն քննարկել է Արցախի շուրջ զարգացումները

ԵՀՄՖ նախագահությունը քննարկել է Ադրբեջանում ընթացող զարգացումները` կապված Հայաստանի եւ Արցախի խնդիրների շուրջ: Մասնավորապես անդրադառնալով ադրբեջանցի դիվանագետների հավաքին Իլհամ Ալիեւի կատարած հայտարարություններին եւ վերլուծելով վերջինիս կողմից առաջարկված, այսպես կոչված, «դիվանագիտական քայլերը», ԵՀՄՖ-ի նախագահությունը հայտարարում է, որ բազմիցս եւ անմտորեն կրկնվող ալիեւյան անդրադարձները 1918 թվականից առաջ գոյություն չունեցող «Ադրբեջանի պետության» պատմական անցյալին, ընդամենը ծիծաղաշարժ դրություն են ստեղծում այսօրվա Ադրբեջանի պետականության շուրջ` խփելով նրա պետականության ներկային եւ ապագային: Չբավարարվելով վերջերս եվրոպական բարձր ամբիոնում իրեն միջազգային պայացի դերում ներկայացնելով եւ արժանանալով ոչ միայն Եվրոպայի Վեհաժողովի մասնակիցների, այլեւ ԵՄ-ի շատ երկրների քաղաքական գործիչների ծաղրին եւ այս նորընծա կատակերգուն առաջացնում է նաեւ իր հարեւանների մոտ ծաղրի զգացում: Ի պատասխան նրա ելույթին արդեն հնչել է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը առ այն, որ Ալիեւ կրտսերի քայլերը չեն նպաստում Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության զարգացմանը:






ԵՀՄՖ վերլուծաբանները ավելացնում են, որ պատմական անցյալ չունեցող փոքրիկ Ադրբեջանը լուրջ կասկածի տակ է դնում իր ապագան, երբ նրա նախագահն արհամարանքով խոսում եւ խեղաթյուրում է հազարամյակների պետականություն ունեցող իր հարեւանների պատմությունը: Կիրառելով մասնավորապես «Էրիվանի Խանություն» բառակապակցությունն արեւելյան Հայաստանի տարածքների վերաբերյալ, ինչպես նաեւ «սրբագրելով» հարեւան Վրաստանի, Իրանի, հնագույն մշակույթ, պատմություն եւ պետականություն ունեցող երկրների եւ ազգությունների անցյալն, այս քաղաքական գործիչը հայտնվում է զավեշտալի վիճակում: Դեռեւս չմարսելով իր երկրի կազմում ընդգրկված ազգային փոքրամասնությունների խնդիրների շուրջ թեժացող վեճերն, Ալիեւ կրտսերը հոխորտում է իր ուժով եւ հզորությամբ ազերիներին բազմակի գերազանցող Հայ Ժողովրդի դեմ: ԵՀՄՖ-ն առաջին անգամ ուզում է հիշեցնել դիվանագիտական միջավայրում իր տեղը որոնող, դիվանագիտական տարրական մշակույթից զուրկ եւ անկիրթ նախագահին, որ հայկական լոբինգը բացառիկ զգոնությամբ հետեւում է նրա քայլերին եւ զգուշացնում, որ նմանատիպ լկտի պահվածքով ղեկավարները սովորաբար իրենց դիվանագիտական կյանքն ավարտում են շատ անփառունակ եւ չեն կարողանում խուսափել պատժից: ԵՀՄՖ-ը դիմում է Եվրոպայի իր բոլոր կառույցներին եւ համաշխարհային հայկական լոբիստական մարմիններին կոչով` շարունակել Իլհամ Ալիեւի գործունության վերլուծությունը եւ ակնդետ հետեւել նրա քայլերին, նրա դեմ պայքարի պատժիչ գործողություններ մշակելու նպատակով: Որպես առաջին քայլ դիմում ենք մեր կառույցներին հանձնարարելով` եվրոպական բոլոր երկրներում սկսել Ալիեւի գործողությունները մեկնաբանող եւ նրան վարկաբեկող գործընթացներ, բացահայտելով եւ ներկայակելով ողջ ճշմարտությունը օտարներին: ԵՀՄՖ-ը լիահույս է, որ այս պայքարին կմիանա նաեւ ՀՀ ԱԳ նախարարությունը` հրահանգելով հայկական ողջ դիվանագիտական անձնակազմին սատարել ֆորումի այս նախաձեռնությունը: ԵՀՄՖ նախագահությունը կդիմի նաեւ ԵՄ-ի հայամետ բոլոր օտարերկրյա քաղաքական գործիչներին եւ կազմակերպություններին միանալու Ալիեւ կրտսերի տեղը միջազգային դիվանագիտական հերարխիայում ճշտորեն որոշելու գործին:






Եկել է պահը, որ Եվրոպայի պետությունները պետք է նույնիսկ էներգակիրների առք ու վաճառքը կրճատելու գնով սկսեն Ադրբեջանին պատժելու գործընթացը՝ եվրոպական ժողովրդավարական արժեհամակարգն ամրացնելու եւ քրիստոնեական քաղաքակրթության ու մշակույթի արմատների պահպանման համար: Նշենք, որ այս մեր կոչն արդեն քննարկվել է եվրոպական քրիստոնեա-դեմոկրատական, ինչպես նաեւ այլ համաեվրոպական կառույցների հետ համատեղ եւ ստացել դրական արձագանք: Այդ արժեհամակարգին պատկանող երկրները համակարծիք են, որ չափը կորցրած նավթավաճառը պետք է իր տեղը ճանաչի եւ սկսի հստակորեն գործել միջազգային եւ դիվանագիտական նորմերի սահմաններում, մանավանդ, որ պատերազմական եւ ռասսիստական հռետորաբանությունը վտանգում է եվրոպայի կայունությանը եւ խաղաղությանը: ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն