Բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի…

Բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի…

«Լա՛վ ես արել բալես,- Ազատ Ասոյանի մայրն է ասել,- բայց ափսոս , որ այսպես եղավ»: Լավ ես արել, որ թուրքին ջարդել ես, բայց ափսոս որ այդպես եղավ: Սա հայ մոր խոսքն է ու ոչ մի խոսք այսքան ուսուցանող ու զորեղ չի եղել, որքան մոր խոսքը: Ու ես կուզեի, որ զինվորին Արիության մեդալ տալուց, չմոռացվեին մայրերը, որովհետև նրանք իրենց սիրտն են տալիս հայրենիքին ու եթե որդին զոհվում է, ողջ կյանքում սրտի տեղ ծանրացած քար են կրում: Վստահորեն կարող եմ ասել, որ այս տողերով են անմահանում մեր արծիվ տղերքը:
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:
Նայիր նրան՝ երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան:
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ