Լեհաստանի վարչապետը հրաժարական է տվել

Լեհաստանի վարչապետը հրաժարական է տվել

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրաժարական է տվել: Այդ մասին լեհական TVN24-ին հայտնել է անձամբ Տուսկը` Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին սեպտեմբերի 11-ին պաշտոնապես կընդունի կառավարության հրաժարականը:

Եվրամիության վերջին նիստում Տուսկն ընտրվել է Եվրախորհրդի նախագահ և իր նոր պարտականություններին կանցնի դեկտեմբերի 1-ից: