Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերադարձել է հյուրախաղերից

Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերադարձել է  հյուրախաղերից

Սեպտեմբերի 14 -ին Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը վերադարձավ հյուրախաղերից` հագեցած նոր տպավորություններով, ծանոթություններով, հետաքրքիր հանդիպումներով, դրամատիկ և երջանիկ պահերով... և նոր հրավերներով։



 Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այս շրջագայության ընթացքում ութ համերգներով հանդես Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում ցուցադրելով բարձրագույն կատարողական արվեստ, ինչի մասին վկայում էին համերգային դահլիճներում ունկնդիրրների ջերմ ընդունելությունը, բուռն ծափահարությունները և համերգի ավարտին հետնաբեմում հավաքված մարդկանց բազմությունը, որոնք անձամբ էին ցանկանում շնորհավորանքներ հղել դիրիժոր Վահան Մարտիրոսյանին և նվագախմբի երաժիշտներին:



Բացառապես բոլոր համերգների ծրագրում ընդգրկված էին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մասին իր փայլուն ֆրանսերենով և նուրբ հումորով համեմված հանրությանը ներկայացնում էր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:



Նվագախումբը համագործակցեց նաև երաժիշտներ Անաստասիա Շապովալի /ջութակ/ և Խավիեր Չաթիլոնի /թավջութակ/ հետ:



Իր անկեղծ և յուրահատուկ ելույթով բոլորին հմայեց 14 ամյա տաղանդավոր ջութակահար Դիանա Ադամյանը:



Համերգների կուլմինացիան սեպտեմբերի 7-ին Ժնևի՝ Վիկտորիա Հոլ-ում կայացած համերգն էր, որն անցկացվեց Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության Դեսպանության հովանու ներքո:
Վիկտորիա Հոլի 1400-տեղանոց դահլիճը լեփ լեցուն էր: Ծրագրում ընդգրկված էին Կոմիտաս/Ասլամազյանի , Մոցարտի, Բախի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ հանդես եկան դաշնակահարներ Mélodie Zhao-ն, Louis Schwizgebel-Wang –ը, François-Xavier Poizatը:



Համերգի ավարտին հնչեց Արամ Խաչատրյանի <<Սուսերով Պարը>>` փոխադրված 4 դաշնամուրի և նվագախմբի համար, որի փոխադրումը Վահան Մարտիրոսյանը պատվիրվել էր հատուկ այս երեկոյի համար



Որքան մեծ էր հանդիսատեսի հիացմունքը, երբ Վահան Մարտիրոսյան դիրիժորը միաժամանակ հանդես եկավ
որպես հիանալի դաշնակահար միանալով 3 դաշնակահարներին:



Ստեղծագործության ավարտից հետո դեռ երկար չէին լռում հանդիսատեսի ծափողջյունները: Հերթական համերգի ավարտ....դեպի ավտոբուս։



 Ինչպես նաև հյուրախաղերի վերջաբան ... լեցուն դահլիճներով, ներկայացնելով բարձրակարգ արվեստ, և կրկնակի հյուրախաղերի հրավերքներ....