Մեկնարկում է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 6-րդ փառատոնը

Մեկնարկում է «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 6-րդ փառատոնը

«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի վեցերորդ մրցույթ-փառատոնի նախընտրական մարզային փուլն իրականացվել է հունիսի 25-ից հուլիսի 25-ը մարզերում: Այնուհետև, փառատոնի ընտրական փուլ անցած մասնա­կիցները սեպտեմբերի 26-ին և 27-ին կմրցեն Հովհաննես Թումանյանի թանգարա­նում, որտեղ և սեպտեմբերի 28-ին տեղի կունենա մրցանակաբաշխությունը:



Փառատոնին առանց տարիքային սահմանափակման մասնակցում են բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվում են բացառապես բարբառներով: Նախապատվությունը տրվում է ավանդական ժողովրդական հեքիաթին:



Հեքիաթասացության և բարբառի 6-րդ փառատոնին մասնակցում են նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ ասորիներ, հույներ, վրացիներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, գերմանացի­ներ, լեհեր, եզդիներ, քրդեր և հրեաներ:



Փառատոնի հիմնական նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, մոռացու­թյունից փրկել հայոց բարբառները, և ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթն ու նպաստել մշակութային երկխոսությանը: