Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում

Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում

Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում: Այս մասին ասել է Համայն վրաց պատրիարք Իլյա 2-րդը հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

«Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակաշրջանում։ Հայաստանը և Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում։ Հիշում եմ իմ հանդիպումը Հռոմի պապի հետ Վատիկանում։ Նա վերցրեց քարտեզը և նայեց Վրաստանի և Հայաստանի աշխարհագրական դիրքին։ Հետո ասաց, որ Վրաստանն ու Հայաստանը բավականին բարդ աշխարհագրական դիրք ունեն, որ նրանք քրիստոնեական օազիսներ են։ Այդ պատճառով էլ մենք պետք է առավել ուշադիր լինենք միմյանց հանդեպ։ Հաճախ են այն դեպքերը, երբ մեր ժողովուրդների այս կամ այն ներկայացուցիչը՝ լինի վրացի թե հայ, անում է այնպիսի հայտարարություններ, որոնք վնասում են մեր հարաբերություններին»,- նշել է պատրիարքը։