ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Մարլեն Մուրիեի գլխավորությամբ:



ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծել Ֆրանսիայի ու Արցախի միջև ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության կարևորությունը:



Կողմերը կարևորել են Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս ու Արցախի Շուշի քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդումն ու համագործակցությունը մշակույթի, կրթության ոլորտներում:
Հանդիպմանը մասնակցում էին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: