Իմ ձեռքում ձվի փոխարեն նռնակներ պետք է լինեին

Իմ ձեռքում ձվի փոխարեն նռնակներ պետք է լինեին

Նախախորհրդարանը «100-ամյակը՝ առանց ռեժիմի» ավտոերթեր է անում, որ «հորդորի ժողովրդին չհավատալ Սերժին, նրա հետ սեղան նստող հանցագործ օլիգարխին եւ կեղծ ընդդիմադիր կուսակցապետերին, քանի որ նրանք նույն ռեժիմի տարբեր գլուխներն են, այլ տեր կանգնի իր երկրին եւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015թ. ապրիլի 24-ին, դուրս գա փողոց, հեռացնի ռեժիմին ու ձեռնամուխ լինի նոր որակի ազգային պետության կերտմանը»: Երեկ բողոքի ակցիան կապված էր Ալեք Ենիգոմշյանի միջադեպի հետ: Գեւորգ Սաֆարյանը ձու է նետել, բերման է ենթարկվել եւ տուգանվել. «Փառք աստծո, որ բազուկներիս ուժը հերիքեց, եւ ձուն դիպավ ոստիկանության պատին: Այդ արարքն իմ անհարգանքի ուղերձն է ոստիկանական կառույցի նկատմամբ, ով կարող է կույր մարդուն թողնել փողոցում... իմ ձեռքում ձվի փոխարեն նռնակներ պետք է լինեին, ու դա շպրտեի»: