Քոչարյանի եղբոր դուստրը պարապությունից սկսեց ֆոտոսեսիա անել

Քոչարյանի եղբոր դուստրը պարապությունից սկսեց ֆոտոսեսիա անել

Երեկ Երեւանի ավագանու նիստի ժամանակ մի խումբ ԲՀԿ-ական տիկնայք, որոնց թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստր Իրինա Քոչարյանը, պարապությունից ձանձրացած՝ սկսեցին ֆոտոսեսիա անել: Մեկ Իրինան ինքն էր շրջվում՝ իր հմայքն անմահացնելու, մեկ իր գործընկերուհիներին էր անմահացնում: Իսկ արդեն ընդմիջման ժամանակ պարապ կանայք ավելի անկաշկանդ սկսեցին միմյանց լուսանկարել ու սոցցանցերի համար սելֆիներ հեղինակել: Այդ ընթացքում ավագանու մյուս անդամներն զբաղված էին իրենց բուն գործունեությամբ: Ի դեպ, Քոչարյանի զարմուհին հեղափոխական հարթակի կարկառուն ներկայացուցիչն է դարձել՝ նրան հաճախ են տեսնում Ազատության հրապարակում, մինչդեռ ավագանու իր երկամյա անդամակցության ընթացքում դեռ որեւէ մեկը նրան աշխատելիս կամ ինչ-որ հարցի վերաբերյալ դիրքորոշում ու կարծիք հայտնելիս չի տեսել: