Hermès-ը վաճառքի է հանել հայոց այբուբենի տառերով շարֆերը (լուսանկարներ)

Hermès-ը վաճառքի է հանել  հայոց այբուբենի տառերով շարֆերը (լուսանկարներ)

Հեղինակավոր Hermès բրենդը սեպտեմբերին նոր շարֆ էր ներկայացրել հայոց այբուբենի տառերով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժից հետո հիմնադրված Solidarité Protestante France-Arménie (SPFA) մարդասիրական կազմակերպության 25-ամյակին։

Hermès-ի գեղարվեստական տնօրեն Պիեռ-Ալեքսիս Դումասը և SPFA-ի ղեկավար Ջանիկ Մանիսյանը ներկայացրել են շարֆն ու նշել, որ այն վաճառվելու է մինչև նոյեմբերի 30-ը:

Վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է կազմակերպությանը՝ Հայաստանին շարունակվող աջակցության համար:

Մետաքսե շարֆերը ներկայացվել են երկու գույնով: «Հայոց այբուբենի պատկերով այս գործերը խորհրդանշում են հայ ժողովրդի և նրա մշակույթի ապշեցուցիչ կենսունակությունը»,-ասել է Պիեռ-Ալեքսիս Դումասը, ում խոսքերն է մեջբերում Asbarez.com-ը։



Նշենք, որ Երեւանի տառեր (Lettres d’Erevan) թիկնոցներն արտադրվելու են սահմանափակ քանակով եւ արժեքն է 370եվրք: Թիկնոց կարելի է պատվիրել այցելելով SFPAի կայքէջ` spfa.bigcartel.com։