Սլովակիայում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը

Սլովակիայում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության դահլիճում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը:



Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել Սլովակիայի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլիա Կրժիկովան, Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:
Ցուցահանդեսում ներկայացված է 50 վահանակ՝ հայկական 150 հուշարձանների լուսանկարներով:



Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի գործիչներ:



Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 28-ը: