Երրորդ տեղը՝ «Մանկական Եվրատեսիլում»

Երրորդ տեղը՝ «Մանկական Եվրատեսիլում»

Մալթայում նոյեմբերի 15-ին տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Բեթթին 144 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հաղթող ճանաչվեց Իտալիայի ներկայացուցիչ Վինչենցո Կանտյելոն՝ հավաքելով 151 միավոր: Իսկ, ահա, երկրորդը տեղն զբաղեցրեց Բուլղարիայի մասնակիցը: Մրցույթին, որն այս տարի անցկացվում էր «Միասին» խորագրի ներքո, մասնակցում էր 16 երկիր:



Հայաստանի ներկայացուցիչը 12-ական միավորներ ստացավ Բուլղարիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Մալթայից: Եվրատեսիլում Բեթթիին ներկայացավ «Արեւի մարդիկ» երգով, որի վրա աշխատել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը եւ գործիքավորող Մարտին Միրզոյանը:
Ու չնայած մրցույթից ժամեր առաջ Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Բեթթին վատառողջ է եւ ունի շատ բարձր ջերմություն՝ կոչ անելով աջակցել եւ քաջալերել մեր մասնակցին, բայցեւայնպես, աղջնակը հիանալի ելույթ ունեցավ: Կարծես ավանդույթ է դարձել, որ Մանկական Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող մասնակիցները ոչ միայն բարձր հորիզոնականներ են գրանցում ու հաղթում, այլեւ ավելի լավ են ելույթ ունենում: