Արծիվները լեռներում են ծնվում, մենք այդ պատասխանը ուժգին ենք տալու

Արծիվները լեռներում են ծնվում, մենք այդ պատասխանը ուժգին ենք տալու

 



«Բոլորին էլ ճանաչել եմ, դժվար է ինչ-որ բան ասել, բայց դժվարությունները հաղթահարելու համար են: Սերգեյը հրաշալի մարդ էր, Ազատն ու Սարգիսը ևս, երկուսն էլ երիտասարդ, կարգապահ տղաներ էին: Դժվար թե նման գործողությունը նրանց նման կարգապահների չվստահեին»,- նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհված անձնակազմի տղաներ հոգեհանգստի ժամանակ ասաց Ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանը, ով ճանաչել է երեք տղաներին էլ:



Նրա խոսքով դժվար է բոլորիս համար, բայց այս դժվարությունները պետք է միասին հաղթահարենք: Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին՝ Գոռ Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանը Սաֆարովի նման ստահակներին, մարդասպաններին հերոսացողների ազգ է «Առանձնապես ուրիշ սպասելու բան էլ չկար Սաֆարովի պես ստահակներ հերոսացնող պետությունից, նրանք իրենց դեմքը մի անգամ չէ, որ ցույց են տվել»: Նրա համոզմամբ հատուցումն էլ այն բաժին է լինելու,որ նրանք ստանալու են ժամանակին և դաժանորեն. «Արծիվները լեռներում են ծնվում, մենք այդ պատասխանը ուժգին ենք տալու: Թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում: Մենք այդ պատասխանը տալու ենք և շատ ուժգին ենք տալու: Սա այն հակամարտությունն է, որը պսակվելու է միայն մեր հաղթանակով»: