Հռոմի պապը ժամանել է Թուրքիա

Հռոմի պապը ժամանել է Թուրքիա

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապն արդեն Թուրքիայում է:

Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, Հռոմի պապին ու նրան ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող իտալական Alitalia ավիաընկերության հատուկ ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում:

Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում նրան ողջունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ֆրանցիսկոս պապն օդանավակայանից ուղևորվել է Աթաթուրքի դամբարան:

Հոգևոր առաջնորդի եռօրյա այցը Թուրքիա բավական հագեցած է: Այնտեղ նա հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, լինելու է նաև Ստամբուլում, այցելելու է եկեղեցիներ ու մզկիթ: