Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ

Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չափի հանդիպման ընթացքում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների համար ապահովվի անխափան և որակյալ ջրամատակարարում:



Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չափն էլ իր հերթին, գոհունակություն հայտնելով համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքներից, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է: