Վաղվանից համազգային գործադուլ կանեն | լուսանկարներ

Վաղվանից համազգային գործադուլ կանեն | լուսանկարներ

«Մինչև վաղը ժամը 11.00-ն ժամանակ ենք տալիս կառավարությանը, իշխանություններին, որպեսզի մեզ հստակ պատասխան տան, հակառակ դեպքում մենք այլևս չենք աշխատի, որը ավելի մեծ վնաս կհասցնի պետությանը։ Կառավարությունը մեզ անտեսեց, բոլորը մեզ անտեսում են, վաղը վճառական ենք լինելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից Սամսոն Գրիգորյանը։



Միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչները որոշեցին, որ մինչև խնդիրը լուծում չստանա իրենք չեն աշխատի։ «Հայտարարում ենք համազգային գործադուլ, մենք մեր այս քայլով ավելի մեծ վնաս կհասցնենք պետությանը քան նրանք մեզանից սպասում էին»,-ասաց մեկ այլ մասնակից՝ Արտակ Խաչատրյանը։