Հայաստան են եկել, որպեսզի հաշտության եզրեր գտնեն կողմերի միջեւ

Հայաստան են եկել, որպեսզի հաշտության եզրեր գտնեն կողմերի միջեւ

Այլեւս պատմական դարձած ՀՀԿ ԳՄ-ի ավարտին ծերակույտի անդամներից մեկը հարցրել է Սերժ Սարգսյանին. իսկ եթե Գագիկ Ծառուկյանը մեղայականով գա, հնարավո՞ր է ներեք նրան: «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ զարգացումներ կլինեն, եւ ինչպես իրեն կպահի ԲՀԿ-ն, իմ որոշումն աներկբա է, սակայն որեւէ բան էլ բացառել չի կարելի»,- պատասխանել է նա: ԲՀԿ-ի պատասխան-արձագանքը, որն ի դեպ չի հնչել Գագիկ Ծառուկյանի շուրթերից, եւս եղել է մտածված, որպեսզի տեղ թողնվի «զադնի տալու» համար: Այնուհանդերձ, այդ պատասխանը, ըստ մեր աղբյուրի, շատ է զայրացրել Սերժ Սարգսյանին: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ին եւ ՀՀԿ-ին մոտ կանգնածները Հայաստան են հրավիրել «Տաշիրի» Սամվել Կարապետյանին եւ «Գազի» Կարեն Կարապետյանին, որպեսզի վերջիններս հաշտության եզրեր գտնեն կողմերի միջեւ: