Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը բացառված է. Լևոն Զուրաբյան

Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը բացառված է. Լևոն Զուրաբյան

«Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպման պատեհությունը կորսված է հենց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվող բռնությունների պատճառով»,- «Ա1+»-ին ասել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։



Ըստ Զուրաբյանի՝ «Տեր-Պետրոսյանի դիմումը Սերժ Սարգսյանի ձեռքերն այս ճնշումով կապելու միջոց էր, որ նա չկարողանա հարվածի ԲՀԿ-ին, չկարողանա այն տեռորը որ կիրառում է ԲՀԿ-ի նկատմամբ, ծավալել»։



Նամակով, ըստ Զուրաբյանի պնդումների, Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին պարզ բացատրել է, որ Ցեղասպանության 100-ամյակն ավելին է, քան նախագահի պաշտոնով պայմանավորվող ներքաղաքական խնդիրները, մարդը պետք է կարողանա տարանջատել դրանք:



«Շատ սպասել Տեր-Պետրոսյանը չէր կարող, ապրիլի 24-ը մոտենում է, միևնույն ժամանակ իր քայլն ուղղված էր ապացուցելու, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի այս համազգային հարցն օգտագործելու ներքին քաղաքական խնդիրների ամրապնդմամբ»։



Բռավո: Ստացվում է, որ Լևոն Տեր Պետրոսյանն անձնուրացաբար նետվել է Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի արանքը: ՀԱԿ-ի վերևի հարկում բոլորը տա՞նն են:



Իսկ ամենազարմանալին այն է, որ Զուրաբյան Լյովիկը մոռացել է, թե երբ է Լևոն Տեր-Պետրոսյանն սկսել «մտորել» Ցեղասպանության 100-այակի հռչակագրի շուրջ: Այն ժամանակ ՀՀԿ խորհրդի նիստ դեռ չէր եղել, իսկ մարդիկ սպասում էին ԲՀԿ համաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթին տրվելիք քաղաքական գնահատականին:



Լևոն Զուրաբյանը ստում է, թե Տեր-Պետրոսյանի մտահոգությունը Ցեղասպանության 100-րդ տարում ներքաղաքական վայրիվերումներ ու բախումներ թույլ չտալն է: Ավելի վաղ ՀԱԿ-ը կրծքով պաշտպանում էր Ցեղասպանության 100-ամյակն առանց ռեժիմի շարժման ավտոերթը:



Իսկ գուցե ե՞ս էի Ցեղասպանության 100-րդ տարելիցին հորդորում ԲՀԿ առաջնորդին՝ շարժումը չտանել գյուղեր, այլ շարունակել հանրահավաքային պայքարը:



Զուրաբյան Լյովիկ, բոլորս էլ հասկանում ենք, որ Պապին դժվար վիճակում է հայտնվել: Ավելի մի ծանրացրեք նրա վիճակը այսպիսի տափակաբանություններով: Սպասեք Սերժ Սարգսյանի պատասխանին, իսկ դրանից հետո արդեն կտեսնենք:



Էդ.Ա.