Թեկնածուների առաջադրում

Թեկնածուների առաջադրում

Այսօր Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում կայանալու է ինստիտուտի տնօրենի պաշտոնի համար թեկնածուի առաջադրում, որի համար նախապես հայտնի է, որ առաջադրվելու է ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանը։ Ըստ կանոնակարգի, մեկ թեկնածու առաջադրելու է Գրականության ինստիտուտը, մեկ թեկնածու՝ ԳԱԱ համապատասխան բաժանմունքը, ինչպես նաեւ թեկնածուներ կարող են առաջադրել գրականագետ ակադեմիկոսները։ Առաջադրված թեկնածուների կազմից ընտրությունը կատարելու է ակադեմիայի նախագահությունը, մարտի 18-ից հետո, երբ ավարտվի թեկնածուների առաջադրման ժամկետը։ Մեր տեղեկություններով, այս պաշտոնի հավակնորդներից է նաեւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը՝ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրը։