Մարտի 16-ից նոր ArmComedy-ին՝ նոր հեռուստաալիքում

Մարտի 16-ից նոր ArmComedy-ին՝ նոր հեռուստաալիքում

«Արմնյուզ» հեռուստաընկերության ներսում կատարված փոփոխությունների հետեւանքով փոփոխությունների ենթարկվեցին որոշ հաղորդումներ, որից անմասն չմնաց նաեւ ArmComedy-ն, թե կոնկրետ ինչ փոփոխություններ է կրելու հաղորդումը՝ ձեւաչափային, թե նաեւ բովանդակային, հեռուստադիտողը կիմանա մարտի 16-ին, բայց ոչ թե «Արմնյուզ»-ի, այլ արդեն ATV-ի եթերում: Այդ մասին տեղեկացանք հաղորդման համահեղինակ Սերգեյ Սարգսյանից, ով, սակայն, փակագծերը մինչեւ վերջ չբացեց. «Ինչ-որ բաներ փոխվելու են, բայց մեծ մասն անակնկալի տեսքով է լինելու, դրա համար թույլ տվեք ինտրիգը պահել»:
Հիշեցնենք, որ 2015-ին «Արմնյուզ» հեռուստաընկերության ներսում կատարված փոփոխությունների արդյունքում փետրվարի 1-ից հեռուստաընկերության տնօրենի պարտականություններն ստանձնել է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, իսկ Արտակ Ալեքսանյանը տարեսկզբից իր թիմով տեղափոխվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական: