Ալլեգրովան չի հոսպիտալացվել, համերգն էլ չեղյալ չի հայտարարվել

Ալլեգրովան չի հոսպիտալացվել, համերգն էլ չեղյալ չի հայտարարվել

Երգչուհի Իրինա Ալլեգրովայի տնօրենը հերքել է երգչուհու հոսպիտալացման մասին լուրերը, հայտնել է ТАСС-ը: 



«Իրինա Ալեքսանդրովնան բարձր ջերմություն ուներ, վիրուսային ինֆեկցիա է: Նա հիվանդանոցում չէ: Համերգը չեղյալ չի հայտարարվել, պարզապես հետաձգվել է և տեղի կունենա ապրիլի 6-ին»,- գործակալությանը փոխանցել է երգչուհու տնօրենը:



Նա նաև նշել է, որ Ալլեգրովայի մյուս համերգների գրաֆիկում փոփոխություններ նախատեսված չեն, թեև ամեն ինչ կախված է երգչուհու առողջական վիճակից:



Մարտի 6-ին հայկական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ալլեգրովան հոսպիտալացվել է Երևանում, իսկ մարտի 6-ի համերգն էլ, որ պետք է կայանար Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չեղյալ է հայտարարվել: