Մահացել է նկարիչ Լևոն Կոջոյանը

Մահացել է նկարիչ Լևոն Կոջոյանը

Մահացել է գեղանկարիչ Լևոն Կոջոյանը: Քանդակագործ Նունե Թումանյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ արվեստագետի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 12-ին, ժամը 18.00-ից` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 13-ին, ժ.12.00-14.00-ն Նկարիչների միությունում:



ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Կոջոյանը ծնվել է 1924 թվականին Ռուսաստանում: Աշակերտել է Հակոբ Կոջոյանին: Ստեղծագործում էր հիմնականում բնանկարի և թեմատիկ պատկերի բնագավառում: Գործերը հագեցած են կենսական մեծ լավատեսությամբ:



«Ուրախ եմ, երջանիկ եմ, որ նկարիչ եմ»,- ասում էր Լևոն Կոջոյանը: