Հայաստանն էլ է Եվրոպա, և մեզ համար հստակ է՝ ինչ Հայաստան ենք ուզում տեսնել

Հայաստանն էլ է Եվրոպա, և մեզ համար հստակ է՝ ինչ Հայաստան ենք ուզում տեսնել

Մեր շոշափելի եվրոպական ներկայաությունը և Եվրախորհրդարանի ու Արտաքին գործերի վարչության ներկայությունը Եվրանեսթի նիստին, որին հաջորդեց այս նիստը, որը քիչ առաջ ավարտվեց, ելելով արդյունքների շարանից, կարող ենք շատ ավելի հստակ ուրվագծել այս անցնելիք ճանապարհը երկուստեք, քանի որ խոսքը Հայաստան-Եվրամություն հարաբերությունների մասին է, որի ներքո կշարունակենք աշխատել և կառուցողական քննարկումներ ծավալել այդ հարաբերությունների խորացման ուղղությամբ։



Այս մասին այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցւոթյան հանձնաժողովի ամփոփիչ ասուլիսում հայտարարեց հանձնաժողովի համանախագահ Սաջաթ Քարիմը։
«Մեզ համար հստակ է, թե ինչ Հայաստան ենք ուզում տեսնել։ Իսկ մենք ուզում ենք տեսնել Հայաստան, որը հիմնվում է խոսքի ազատության, մամուլի ազատության, մարդու վիրավունքների, ժողովրդավարությա և այլ արժեքների վրա, և մենք ամեն ինչ կանենք, որ այս գործընթացում ներգրավվեն բոլորը։ Հարավային Կովկասը աշխարհի կարևորագույն մաս է կազմում, և Հայաստանը ուրույն դերակատարում ունի այս համատեքստում»,-ասաց պարոն Քարիմը։



Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ի՞նչ խոչընդոտներ կարող է առաջացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում և ինչպիսի՞ն է իրենց վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ այս հարցում
«Մեզ համար բազմաթիվ հարցեր շատ ավելի պարզ դարձան։ Մեր ցանկությունն է՝ աշխատել Հայաստանի հետ այնպես, որպեսզի կարողանանք մեր համատեղ արժեքները կայուն ամրապնդել, սակայն Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնիշխան պետության որոշելիքն է, թե ինչպես դիրքավորվել, սակայն ես կարծում եմ, որ այդ դիրքավորումը բավարար հնարավորություն ընթձեռում է մեզ առաջ շարժվել կոնկրետ ոլորտներում համագործակցության խորացման հարցերում։ Մենք արտաքին առևտրի լուրջ կապեր ունենք Հայաստանի հետ, և GSP+ համակարգը դրա կարևորագույն բաղադրիչներից է։



«Ես ուզում եմ հստակ նշել, որ Եվրամիությունում դուք ունեք գործընկեր, ունեք միություն, որն ուզում է Հայաստանի հետ ձեռք-ձեռքի առաջ շարժվել, խրախուսել Հայաստանին այն ուղղությամբ, որ բաց է, արդար է, ժողովրդավար է և առաջնորդվում է ժողովրդավարությամբ և անկախ դատական համակարգով»,-ասաց Սաջաթ Քարիմը։ Նա նաև նշեց, որ իր բարեկամները պարբերաբար իրեն հիշեցնում էին, որ Հայաստանն էլ է Եվրոպա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ