Ադրբեջանը ահաբեկչական պետություն է. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը ահաբեկչական պետություն է. Դավիթ Բաբայան

Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայուն է, թեեւ հնչում են կրակոցներ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշել էԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Ըստ նրա` չնայած երեկ գիշեր և այսօր հնչած կրակոցներին` ՊԲ-ն, բարեբախտաբար, կորուստներ չունի:



Խոսելով երեկ Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի հարձակման մասին` Բաբայանը նշել է, որ այսպիսի քաղաքականությունը, պահելաձևը Ադրբեջանի էությունն է, ապրելակերպը, քանի որ ահաբեկչական պետություն է: «Կան, չէ՞, մոլագարներ, որոնք, երբ կյանքի ընթացքում դառնում են այդ հիվանդության կրողը, համապատասխան ձևով են սկսում վարվել: Այս պետությունն ի ծնե է այդպիսին, որովհետև եղել է արհեստականորեն ստեղծված` աշխարհաքաղաքական նպատակներով: Պետությունը եղել է արհեստական, ժողովուրդը` նույնպես: 1936-ին ստեղծվել է ադրբեջանական ազգը, որը չի ձևավորվել մինչև վերջ, դրա համար էլ այս պետությունն ունի նման ագրեսիվ դրսևորումներ, ահաբեկչական պահվածք բոլոր հարևանների նկատմամբ` Արցախ, Հայաստան, Վրաստան, Դաղստան… Ադրբեջանն իրեն այդպես է պահում, քանի որ տիրացել են այլ պետության տարածքին, մշակույթին, պատմությանը»,- ասել է Բաբայանը:



Ըստ նրա` ինչպես մոլագարների մոտ են լինում ակտիվացման փուլեր, ադրբեջանցիների մոտ էլ հիվանդությունը զարգանում է փուլ առ փուլ:



«Հիմա մահմեդականները Նովրուզ են տոնում: Ադրբեջանը սկսում է նման վատություններ անել, թեպետ այն բարության տոն է և որևէ կապ չունի արյան հետ, բայց նրանք փորձում են արյունով շնորհավորել մեկը մյուսին: Շուտով Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, օլիմպիական խաղերը, և այս իրադարձությունների ժամանակ էլ փորձելու են նման քայլերի դիմել»,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: