Միջազգային որոշ առաջատար լրատվամիջոցներ հերթական անգամ զոհ գնացին ադրբեջանական պաշտոնական կեղծիքին. Արծրուն Հովհաննիսյան

Միջազգային որոշ առաջատար լրատվամիջոցներ հերթական անգամ զոհ գնացին ադրբեջանական պաշտոնական կեղծիքին. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադարձել է ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիայի առնչությամբ միջազգային որոշ լրատվամիջոցներում տարածված ապատեղեկատվությանը։



«Ցավոք` միջազգային որոշ առաջատար լրատվամիջոցներ հերթական անգամ զոհ գնացին ադրբեջանական պաշտոնական կեղծիքին` ծուղակն ընկնելով ու տարածելով ապատեղակատվություն: Այս կապակցությամբ պաշտոնապես հայտնում ենք, որ հայկական կողմը, ինչպես միշտ, տվել է ամփոփ և սպառիչ տեղեկատվություն ինչպես մարտական իրավիճակի, այնպես էլ` դեպքի ու սեփական կորուստների վերաբերյալ»,- նշել է Ա. Հովհաննիսյանը::



Նրա խոսքով՝ Ժուռնալիստական էթիկան պահանջում է, որ տվյալ լրատվամիջոցները կողմերի կորուստների վերաբերյալ ճշտումներ անեին պաշտոնական աղբյուրներից, այլ ոչ թե կուրորեն կրկնեն ապատեղեկատվությամբ մշտապես աչքի ընկնող ադրբեջանական լրատվամիջոցներին:



«Այս կապակցությամբ հերթական անգամ ստիպված ենք ընդգծել, որ հայկական կողմը, ավանդաբար բարձր գնահատելով հայրենիքի համար ամեն պահի կյանքը վտանգի ենթարկող իր որդիներից յուրաքանչյուրին, ի տարբերություն «մարտական խնդիրները» քանակի հաշվին և կորուստները հաշվի չառնելու գնով լուծող մեր հարևանների, նրանցից ամեն մեկի կորստին արձագանքում է խորը վշտով ու ափսոսանքով և երբեք չի ուրանա նրանց անունն ու սխրագործությունը»,- ասել է մամլո խոսնակը: