Բակո Սահակյանն այցելել է դիվերսիայի հետևանքով վիրավորված զինվորներին

Բակո Սահակյանն այցելել է դիվերսիայի հետևանքով վիրավորված զինվորներին

Մարտի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը։



Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:



Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է իր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը՝անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:



Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: