Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԻԻՀ ղեկավարներին և Իրանի բարեկամ ժողովրդին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԻԻՀ ղեկավարներին և Իրանի բարեկամ ժողովրդին

Նախագահ Սերժ Սարգսյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ մաղթելով նրանց և Իրանի բարեկամ ժողովրդին բարօրություն, հաջողություններ և խաղաղություն: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գարնանային նոր զարթոնքն Իրանի Իսլամական Հանրապետության համար կնշանավորվի նորանոր ձեռքբերումներով, իսկ հայ-իրանական ավանդական բարեկամական, ջերմ հարաբերություններն ու միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն՝ հանուն երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի: