Բան՝ Աշոտյանի ասացեալ

Բան՝ Աշոտյանի ասացեալ

Ծառուկյանի հեռանալը բացեց քաղաքական ընդդիմադիր հատվածի շունչը, «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:



Զարմանալի մարդ է այս պարոն Աշոտյանը: Փոխանակ ասելու, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալով փակվեցին ընդդիմության օդերն ու ցամաքեցին ֆինանսական աղբյուրները, ասում է՝ ընդդիմության շունչը բացվեց:



Ի դեպ, եթե Գագիկ Ծառուկյանի հեռանալով որևէ մեկի շունչը բացվել է, դա եղել է ՀՀԿ-ն: Թեև կարելի է նաևասել, որ ՀՀԿ-ի շունչը միշտ էլ բաց է եղել՝ թե Ծառուկյանին ընդդիմադիր դաշտ բերե;իս և թե նրան այնտեղից հեռացնելիս:



Առակս ի՞նչ ցուցանե: Պարոն Աշոտյան, կան հարցեր, որոնք լսելու դեպքում պետք է պատասխանել՝ նո քոմենթ...



Էդիկ Անդրեասյան