Բակո Սահակյանն ընդունել է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցներին

Բակո Սահակյանն ընդունել է «Արարատի ստորոտին» մեդիաֆորումի մասնակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին ընդունել է «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի մի խումբ մասնակիցների: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:



Քննարկվել են Արցախի պետականաշինությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:



Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնադրույթներն ու պատասխանել ներկաների հարցերին:



Նա կարեւորել է նման այցելություններն Արցախ` նշելով, որ այդտեղ լինելն ու անմիջապես երկրին ծանոթանալը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ եւ օբյեկտիվ պատկերացում կազմել Արցախի մասին: