Սերժ Սարգսյանն անկեղծացել է իր հետ հանդիպած ընդդիմադիրների հետ

Սերժ Սարգսյանն անկեղծացել է իր հետ հանդիպած ընդդիմադիրների հետ

Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների առիթով հանդիպած ընդդիմադիր գործիչներից մեկն այդ հանդիպման մասին ասաց, որ Սերժ Սարգսյանն անկեղծացել է եւ խոսել տարբեր թեմաներից. «Սահմանադրականի մասին, կարելի է ասել, խոսել ենք 10-15 րոպե, իր կարծիքը հայտնեց անգամ Ռոբերտ Քոչարյանի, լրատվամիջոցներում ու սոցկայքերում տիրող վիճակի մասին»: Ընդ որում, ընդդիմադիրներից մեկը որոշ կայքեր անվանել է հակապետական եւ ասել, որ «անթույլատրելի է հրապարակայնորեն այդ կարգի մտքեր արտահայտելը, պետք է դեմն առնել»: Սերժ Սարգսյանն ասել է, որ հնարավոր չէ որեւէ բան անել, աղմուկն ավելի շատ կլինի, քան «գրածն» է: Ի դեպ, ԲՀԿ-ի կապիտուլյացիայից հետո պրո-ԲՀԿ-ական որոշ կայքեր կամ փակվել են, կամ սառեցվել: ԲՀԿ-ն, մեր տեղեկություններով, մտադիր է բացել որոշ նոր կայքեր, սակայն, հավանաբար՝ աշնանը: Իսկ այժմ ընթանում են ԲՀԿ կուսակցական կայքի «վերակառուցման» աշխատանքները: Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա ԲՀԿ նոր կայքը հատուկ բաժին կունենա՝ ԲՀԿ պատմություն կամ արխիվ անունով: