Մոսկվայի հայկական թանգարանը կբացվի Հայոց ցեղասպանության մասին ցուցադրությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

Մոսկվայի հայկական թանգարանը կբացվի Հայոց ցեղասպանության մասին ցուցադրությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

Ապրիլի 6-ին Ռուս-հայկական լրատվական գործակալության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Մոսկվայի հայկական թանգարանի բացմանը նվիրված ասուլիս: Միջոցառմանը պաշտոնապես հրապարակվել է Թանգարանի բացման ամսաթիվը: Մոսկվայի հայակական թանգարանն իր դռները այցելուների առջեւ կբացի ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունով: 



Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուցոգ-Ինվեստ հոլդինգի նախագահ, ազգային բարերար Ռուբեն Գրիգորյանը, ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Կոնոնովը եւ Օլգա Տիմոֆեևան, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:



Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանն իր խոսքում նշեց, որ Հայկական թանգարանի ստեղծումը Մոսկվայի եկղեկացական համալիրի տարածքում իր մեջ կրում է երկու խորը գաղափար՝ խորհդանշում է եկեղեցու միավորող դերը հայ ժողովրդի կյանքում եւ մարմնավորում է եկեղեցու հավերժ պայքարը չարի դեմ:



Այն մասին, թե ինչն է իրեն դրդել ձեռնամուխ լինել Մոսկվայի հայկական թանգաանի ստեղծման բարդ ու պատասխանատու գործին, պատմեց ազգային բարերար Ռուբեն Գրիգորյանը, ով մինչ այս նախընտրում էր զերծ մնալ հրապարակային ելույթներից: Թանգարանի հիմնական նպատակը Ռուբեն Գրիգորյանը համարում է ապագայի ցեղասպանությունների կանխումը:



Մոսկվայի Հայկական թանգարանը Հայաստանի սահմաններից դուրս իրագործված ամենամեծ թանգարանային նախագիծն է: Չնայած հայկական մեծաքանակ սփյուռքի գոյությանը՝ այսպիսի թանգարանների թիվն աշխարհում շատ քիչ է: Թանգարանը մեծ դեր ու նշանակություն ունի նաեւ Ռուսաստանի մշակութային կյանքում: Այս մասին խոսեցին Ռուսաստանի դաշնության Պետական դումայի պատգամավորները:



Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Օլգա Տիմոֆեեւան հատկապես կարեւորեց այն փաստը, որ թանգարանը ստեղծվել է ամբողջովին անձնական միջոցների հաշվին առանց պետական միջոցների ներգրավման: 



ՌԴ Պետդումայի գիտության եւ գիտատար տեխնոլոգիաների հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Կոնոնովի կարծիքով՝ Մոսկվայի Հայկական թանգարանի բացումը սոցիալական մեծ կարեւորություն ունեցող երեւույթ է: «Ով ոսումնասիրել է պատմությունը, նա գիտի, թե ինչքան նուրբ և բարդ գործ է դա: Պահպանել պատմությունը, փոխանցել այն սերունդներին մեծ և շնորհակալ գործ է: Պետդուման և «Համառուսաստանյան ժողովրդական ճակատը» պատրաստ են աջակցել թանգարանի գործունեությանը»,- ասաց Կոնոնովը:



ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը թանգարանի ստեղծման հետ կապված իր գնահատականներում օգտագործեց պատմական զուգահեռներ, ընդգծելով այն փաստը, որ Ռուսաստանն հետխորհրդային առաջին պետությունն է , որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Հայկական սփյուռքը հարյուրամյակների պատմություն ունի և արդեն շատ ավանդույթներ է մշակել: Շատ հայերի համար Ռուսաստանը դարձել է երկրորդ հայրենիք, որի զարգացման գործում նրանք մեծ ներդրում են ունեցել: Արևելագիտության հիմքը Ռուսաստանում դրել են հայ մասնագետները, թարգմանիչները: Նման թանգարանի ստեղծումը Հայկական եկեղեցու համալիրում հնարավորություն կտա բոլոր ազգությունների ներկայացուցիչներին այցելել, տեսնել, ծանոթանալ Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը»,- ասաց Զատուլինը:




Թանգարանի մասին



Թանգարանը տեղակայված է Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում:



Կյանքի միջանցքներ. հայ ժողովրդի պատմությունը նկարներով. հազարամյա հնագիտական գտածոներից մինչև միջուկային դարաշրջան:



3D կինոթատրոն. Հայաստանի պատմության ամենակարևոր ու խորհրդանշական դրվագները ներկայացնող կարճամետրաժ կինոնկար:



Հայերի կենցաղը. սրահ, որտեղ կարելի է տեսնել կենցաղային դրվագներ տարբեր ժամանակաշրջանների հայերի կյաքնից:



Եկրագունդ՝ հայոց սփյուռքի պատմությունն ու աշխարհագրությունը ներկայացնող վիրտուալ գլոբուս:



Դիմանկարներ՝ ցեղասպանության զոհ դարձած եւ ոչնչացումից մազապուրծ հայոց մեծերի դիմանկարներ:



20-րդ դարի առաջին Ցեղասպանություն - ինտերակտիվ գիրք. ցեղասպանության թեմայով գրքեր, թվայնացված վավերագրեր ու լուսանկարներ



Հայոց Դանթեականը՝ Հովհաննես Շիրազի պոեմի վավերագրական պատկերավորում:



Հայկական երաժշտության գրադարան. համաշխարհային երաժշտության պատմության մեջ իրենց ներդրումը կատարած հայ հեղինակների ստեղծագործությունների ձայնադարան: