Պուտինի այցը Հայաստան ուժեղ ժեստ էր. Lenta.ru (լուսանկարներ)

Պուտինի այցը Հայաստան ուժեղ ժեստ էր. Lenta.ru (լուսանկարներ)

Lenta.ru-ն ընդարձակ ռեպորտաժ է նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան կատարած այսօրվա այցին:



«Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, շարքային այց չէր, այլ ուժեղ ժեստ, որ գնահատեցին աշխարհի միլիոնավոր հայեր: Այն ժամանալ, երբ բազմաթիվ երկրների ղեկավարներ վախենում են արտաբերել «ցեղասպանություն» բառը, երրբ Թուրքիան բզկտում է Հռոմի պապին և Վիեննայից հետ կանչում իր դեսպանին՝ Ավստրիայի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով, Ռուսաստանի նախագահը գնում է Երևան և մասնակցում այնտեղ կազմակերպված միջոցառումներին, որպեսզի հաստատի այդ ողբերգության հետ կապված հիշողությունը: «Ռուսաստանը ընդունել է դա որպես իր սեփական վիշտ»,- կասի Պուտինը միջոցառման ժամանակ»,- նշվում է հրապարակման մեջ:



Ռեպորտաժն ամբողջությամբ՝ այստեղ: