Վարչապետի որդին՝ քաղաքապետի թեկնածու

Վարչապետի որդին՝ քաղաքապետի թեկնածու

Աբովյանից ոչ պակաս ուշագրավ սպասումներ կային նաեւ հունիսի 7-ին Արտաշատում սպասվող քաղաքապետի ընտրություններից: Տեւական ժամանակ չէին դադարում խոսակցությունները, որ Հովիկ Աբրահամյանը ցանկություն ունի իր որդի եւ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանին կարգել քաղաքապետ: Ցանկությունները կարծես իրականություն են դառնում:



ՀՀԿ-ն առաջադրել է «Արտֆուդ» ընկերության համասեփականատեր Արգամ Աբրահամյանի թեկնածությունը, ուշագրավ է, որ նա հանդես է եկել որպես անկուսակցական: ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, վարչապետի մորաքրոջ թոռ Կարինե Պողոսյանը, սական, մեր հարցին ի պատասխան ասել է, թե դեռ որոշում չեն կայացրել՝ ՀՀԿ-ն ում է պաշտպանելու, բայց չի էլ բացառել, որ իրենց թեկնածուն կարող է լինել վարչապետի որդին.«Թող բոլորը առաջադրվեն կտեսնենք, ձեր ասած մարդն էլ չի բացառվում, նա ՀՀ եւ Արտաշատի քաղաքացի է»: Նշենք, որ Արգամից բացի առաջադրվել են նաեւ անկուսակցական Համբարձումյան Գագիկը՝ «Շահումյան ԱԼՔՈ»-ի տնօրեն եւ կրկին անկուսակցական Ղազարյան Հովհաննեսը: