Վարդան Բոստանջյան․ «ԲՀԿ-ից դուրս եմ եկել 2012 թվականին»

Վարդան Բոստանջյան․ «ԲՀԿ-ից դուրս եմ եկել 2012 թվականին»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը այսօր առավոտից նորացված ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հերքումներ է ուղարկում էլեկտրոնային ԶԼՄ-ներ, հայտարարելով, որ Բոստանջյանը ԲՀԿ ակունքներում է կանգնած, այն քիչ մարդկանիցի, «որոնց մասին կարող ենք ասել, որ ունեցել է ներդրում կուսակցության կայացման գործում» /tert.am/։ Ինքը, տնտեսագետը, չի հերքել տեղեկությունը։ Սակայն ընթերցողներին և նոր ԲՀԿ-ի ղեկավարին տարակարծությունից փրկելու համար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ հարցազրույցի կտորը, որտեղ նա պատասխանում է իր՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հարցին, ներկայացնում ենք բառացի։
- Դուք դուրս եք եկել ԲՀԿ-ից, որպես անկուսակցական եք Ձեզ լավ զգում, ավելի ռեալիզացված զգում, թ՞ե հիմա։
-Տեսեք, ես, ուրեմն, մինչև ԲՀԿ-ական լինելը, կամ այդտեղ գտնվելը, 1999 թվականին Հանրապետական կուսակցության մեջ էի։ Այն ժամանակ սպարապետը ոչ թե առաջարկեց, այլ հրամայեց ինձ անել դա։ Ես ոչ քաղաքական կերպար եմ եղել, և ինչ-որ տեղ կաշկանդվեցի։ Բայց քանի որ սպարապետն ասել է․․․ Ես դեռևս Գերագույն խորհրդի ժամանակներից տնտեսագիտական ծառայության պետն էի։ Որպես այդ երևույթներից հասկացող մարդ, «Երկրապահը», երբ որ եկավ իշխանության, ինձ վերցրեց որպես պատգամավոր։ Նրանից հետո էդ պրոցեսը շարունակվեց ի դեմս Բարգավաճի։ Բայց բոլոր դեպքերում, եթե դուք ինքներդ էլ, իմ հետ ունեցած զրույցների ժամանակ Ազգային ժողովում նկատել եք, ես օրենքներ գրող մարդ եմ եղել, ես քաղաքական սուբյեկտ չեմ եղել։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ռեժիմին, 12 թվականի նոր ընտրությունների պարագայում ես չկայի համամասնական ցուցակում, որն արդեն ավտոմատ նշանակում էր, որ ես այլևս պետք չեմ ԲՀԿ-ին։
- Իսկ մեծամասնականո՞վ, եթե առաջադրվեիք։ Գումա՞րն էր խնդիրը։
- Չէ, ես չէի կարող ինձ այս պատից այն պատը խբել, մեծամասնականով անցնելու համար, մենակ փողը չէր հարցը։ Օրինակի համար, երբևիցե իմ տեսակի մեջ չի մտնում, որ ես փողոցներով պտտվեմ, ասեմ, խնդրում եմ, ինձ սիրեք։ Իսկ 12 թվին, որ ես ցուցակում չեղա, երդվում եմ բոլոր սկզբունքներով, թե ես նեղացել եմ, կամ վատ եմ զգացել։ Ես միշտ առաջնորդվել եմ հետևյալ կանոնով։ Ինչ-որ կատարվում է, բարին դա է, և ես հասկացա, որ դա շատ լավ է ինձ համար։
- Այսինքն, դուք ԲՀԿ-ից դու՞րս եք եկել։
-Այո, 12 թվականին։
-12 թվականի՞ն։
- Այո։
- Այսինքն, ձեզ համար կուսակցականությունն այնքան էլ կարևոր չէր, այդպես հասկացա։
- Դուք նկատե՞լ եք, որ ես մեծ դեգերումների մեջ լինեմ այդ հարցով։
-Ոչ, դուք սահուն անցումներ եք կատարել
- Այս պահին էլ, եթե ես որևէ հարցի վերաբերյալ երկու բառ ասում եմ, դա ասում եմ մտահոգությունից ելնելով, որպես քաղաքացի։
Հարցազրույցի ձայնագրությունը մեծ հաճույքով կարող ենք նվիրել Նաիրա Զոհրաբյանին։
Սյուզան Սիմոնյան