Ոստիկանությունը կվերականգնի լրատվամիջոցներին հասցված վնասները. Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանությունը կվերականգնի լրատվամիջոցներին հասցված վնասները. Վլադիմիր Գասպարյան

Ոստիկանությունը կվերականգնի լրատվամիջոցների հասցված վնասները, այս մասին Gala TV–ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Հետևել եմ ամբողջ գործընթացին։ Ոստիկանության աշխատանքները համաչափ էին, և դրա արդյունքն է, որ մենք այսօր չունենք լուրջ վնասվածքներ»,– ասել է նա՝ ավելացնելով, որ առկա թերությունները շատ կարճ ժամանակ անց կշտկվեն։

Ոստիկանապետը նաև նշել է, որ առկա թերություններից մեկը լրագրողների նկատմամբ ոստիկանության վերաբերմունքն է եղել, որի համար նա հայցում է լրագրողների ներողամտությունը։

Վլադիմիր Գասպարյանը նաև նշել է, որ տեղյակ է, որ վնասվել է լրագրողների տեխնիկան, և նշել է, որ ոստիկանությունը կփոխհատուցի հասցված վնասը։

«Կարծում եմ, որ ոստիկանությունը կվերականգնի լրատվական միջոցներին հասցված վնասները»,– ասել է նա