Ռուսաստանը մեծահարուստ հայերից մեկին հորդորել է գնել ՀԷՑ-ը

Ռուսաստանը մեծահարուստ հայերից մեկին հորդորել է գնել ՀԷՑ-ը

Ռուսաստանը մեծահարուստ հայերից մեկին հորդորել է անպայման գնել ՀԷՑ-ը, որպեսզի ինչ-ինչ զարգացումների դեպքում դրանք չազգայնացվեն, քանզի մենաշնորհային կարգավիճակ ունեցող ՀԷՑ-ի վարկային պարտավորությունների փաթեթն անչափ մեծ է: Գործարքն ամենեւին շահավետ չէ, այդուհանդերձ, կողմերն արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել, եւ պոտենցիալ գնորդի պատվերով, որի անունը չեն ցանկանում այս պահին հրապարակել, միջազգային ամենաճանաչված ընկերություններից մեկն աուդիտ կիրականացնի բիբինյան ընկերությունում` իրական վիճակը հասկանալու, «ապրանքի» գինն իմանալու համար: