Մեկնում են Բրյուսել

Մեկնում են Բրյուսել

Քանի որ դեպի Բաղրամյան փողոց բարձրացող՝ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքողների մի մասը ԵՄ դրոշներով էին, եւ նույն գիշեր միջազգային մամուլում արդեն իսկ հրապարակումներ կային, որ ԱՄՆ-ն ու Արեւմուտքը ողջունում են քաղաքացիական ակցիաները, ներիշխանական որոշ հիվանդ քարոզիչներ սկսեցին պնդել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ծավալված պայքարի հետեւում կանգնած են կամ եվրոպական ուժեր, կամ՝ ռուսական քարոզչամեքենան: Մեր տեղեկություններով, 2 օրից Սերժ Սարգսյանը` Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ, կմեկնի Բրյուսել` մասնակցելու հունիսի 25-ին տեղի ունենալիք ԵԺԿ գագաթնաժողովին, որտեղ, որոշ տեղեկություններով, կքննարկվեն ոչ միայն «ավանդական»` Ուկրաինա-Ռուսաստան հարաբերություններին, այլեւ արեւելյան նոր հարեւանությանն առնչվող խնդիրներ: Ի դեպ, այս օրերին Բրյուսելում է նաեւ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը` բոլորովին այլ` միջխորհրդարանական հարաբերությունների օրակարգով: