Հա, հա, մի հոսանքի փողի համար որ պիտի էթա իրան մոստից քցի, ջայնամ քցի

Հա, հա, մի հոսանքի փողի համար որ պիտի էթա իրան մոստից քցի, ջայնամ քցի

Մինչեւ հոսանքի թանկացումը ՀՀԿ-ականները ՀԷՑ-ի տնօրեն Բիբինին նեղն էին գցում, գեներալ Սեյրան Սարոյանն անգամ հասցրեց նրա «տերը թաղել», մինչդեռ Բաղրամյան պողոտայում ոստիկանական զորքերը ջախջախեցին հոսանքի թանկացման դեմ պայքարող ցուցարարներին։ Զրուցեցինք Սեյրան Սարոյանի հետ։



- Ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանության պահվածքը։



- Որ մի բան չիդեմ, ո՞նց մեկնաբանեմ։



- Չե՞ք հավատում, որ իշխանությունը կարող է նման պահվածք դրսեւորել։



- Չէ, չեմ հավատում, որ ըտենց բան կարա լինի։ Իրոք, որ մի բանի մասին տեղյակ չեմ, չեմ կարող ասել, չեմ հավատում։



- Բա մարտի 1-ն ո՞վ արեց։



- Էէէ, էտի խառը բան ա։ Գլուխ չհանեցինք ինչ կատարվավ։ Կարար երրորդ ուժ լիներ, որ նման բան աներ, մինչեւ հիմա անհասկանալի մնաց։ Ես միշտ ասել եմ, որ բոլոր երկրներում կան երրորդ ուժեր, այսինքն՝ մեծ երկրները փոքրերը քանդելու ձեւերը գիտեն, որպեսզի մեր մոտ անկայուն վիճակ լինի, որտեւ մենք ոչ մեկին պետք չենք, մենք մեզնից բան չենք ներկայացնում, դրա համար միշտ կարան պրովոկացիաներ սարքեն։



- Ո՞վ էր ստիպել, որ մեր ոստիկանական զորքերը ծեծեն, ջարդեն հայ քաղաքացիներին։



- Չեմ կարա ասեմ, էդքանը որ իմանայի, հենա գիտնական կդառնայի։



- Իսկ հիմա ինչո՞ւ այդպես վարվեցին խաղաղ ցուցարարների հետ։ Մինչեւ դա ՀՀԿ-ականները խիզախում էին, Դուք Բիբինի տերն էիք թաղում, Բիբինի ու այդ կառույցի ոչ արդյունավետ կառավարմա՞ն համար ջարդեցին ժողովրդին։



- Հիմա ես որ կուրսի չեմ, ի՞նչ ասեմ։



- Պարոն Սարոյան, Լեւոն Երանոսյանն անձամբ է լրագրողներ ծեծել։



- Ա, լավ, էլի, Լյովայի նման բարի տղա կա՞։ Մի հավատա նման բաների։



- Ինչո՞ւ, իր ազատամարտիկ ընկերներին ո՞վ ծեծել տվեց։



- Լավ, էլի, էդ խմած դվիժենի էր, հեչ կապ չունի մեկը մյուսի հետ։



- Ազատամարտիկները հայրենիքի, ժողովրդի համար թշնամու դեմ են կռվել, իշխանությունն էլ հիմա ժողովրդի դեմ է կռվում, ինչո՞ւ մի բան չեք ասում։



- Իշխանությունը նույն ժողովուրդը չի՞, խեղճ իշխանությունն ի՞նչ անի։ Ուրեմս մի անշնորհքություն արել են, հենց նենց քցեն մարդուն ծեծե՞ն։



- Խաղաղ ցուցարարներ են, նստացույց են արել։



- Եկել են Բաղրամյանը փակել, էդ եղավ խաղաղ նստացո՞ւյց։ Օպերան ինչի՞ համար ա։ Գնացեք ձեր համար նստեք, ձեր ցավ ու դարդն ասեք։ Չի կարելի, չէ՞։ Էսի կենտրոնական փողոց ա, բա ճանապարհը փակում եք, չէ՞, էդքան ժողովուրդ ա ապրում, խանգարում են ժողովրդին, մեկն ինֆարկտ տարած ա, մեկը՝ ինսուլտ, մեկը՝ չգիտեմ ինչ, չի կարելի, չէ՞։ Էսօր գամ քո լուսամուտի տակ տաշի-տուշի անեմ, տուր թե կտաս, չէ՞, չե՞ս ասի՝ տերդ թաղեմ, ռադ էղի, գնա ստեղից։



- Իսկ կարելի՞ է մարդկանց սոցիալական վիճակը հաշվի չառնել, հոսանքը թանկացնել, որ մարդիկ էլ ճարահատյալ գնան իրենց գցեն։



- Հա, հա, հա, մի հոսանքի փողի համար որ պիտի էթա իրան քցի, ջայնամ քցի, որ էդքան ախմախ ա, ջայնամ քցի, էլ դրանց ապրելն ո՞ւմ ա պետք։



- Ձեր ձայնը տաք տեղից է դուրս գալիս, մարդիկ վատ վիճակում են։



- Ի՞նչ կապ ունի, իմ ջեբից էլ ա գնալու, կարո՞ղ ա ես էդ փողն ուրիշ տեղ չծախսեմ, իմ երեխու վրա՝ օրինակ։ Բայց էդ անտերը եթե հասել ա էս վիճակի, մի բան պտի անե՞նք, որ դուրս գանք։ Էգուց որ մութուցուրտ օրեր լինեն, հովհարային անջատումներ անեն, լույս չլինի, լույս էլ որ չլինի, կյանք չի լինի, հիմա ի՞նչն ա փոխվելու, հիմա յոթ դրամ թանկացո՞ւմն ա լավ, թե՞ ըտենց կենցաղը։ Մենք ավելի վատ օրեր ենք տեսել, մութ ու ցուրտ տարիներ։



- Գոնե Դուք այդպես մի խոսեք։ Այն ժամանակ պատերազմ էր, գիտեինք ինչի համար էինք այդ ամենը տանում, հիմա Բիբինն ու ռուսական ընկերությունը սխալ են կառավարել, իրենց ճոխություններ թույլ տվել, մե՞նք պետք է ազգովին հատուցենք։



- Բիբինի տերն էլ ընդեղ թաղեմ, Բիբինով հա՞րց ա լուծվում, հա Բիբին ավտո քշած, հա ավտո քշած, դրանով չի, ուրեմն մի բան էն չի։ Գյուղերում էդ ստանցիաները միշտ տրաքում ա։



- Եթե Դուք ամսական 80 հազար ստանայիք, կկարողանայի՞ք ապրել Հայաստանում։



- Կհարմարվեի դրանով, ի՞նչ ա եղել։ Այ մարդ, 80 հազարանոց մարդն էդքանով ա հարմարվում, 800 հազարանոց մարդն էլ՝ էդքանով, ինչի՞ մասին ա խոսքը։ Որ չկա, ո՞րդից ծախսեմ։ Հիմա ես սամալյոտ եմ ուզում, որ չկա, ո՞նց առնեմ։



- Իսկ հոսանքն առաջին անհրաժեշտության ապրանք է։



- Հասկցա, բայց պտի հարմարվենք, պտի ապրես չափավորի մեջ։ Ութանասուն հազար ես կաշխատեմ, էդքան՝ կնիկս, տղես, ու եղավ արդեն երեք հարյուր հազար։ Մեկս հաց կառնի, մեկս՝ պանիր, մեկս՝ յուղ, ու կապրենք։ Հիմա որ ճոխություն չկա, չենք անի։
Կյանքը միշտ սենց ա եկել, մենք էսօր արդեն ուրիշ երկրում ենք ապրում, բայց սովետական մենթալիտետը հլը չի փոխվել։ Ուրեմս մենք 70 տարի լրիվ հակառակ ենք գնացել ամբողջ աշխարհին, գետին հակառակ ենք գնացել։ Դու գիտես Սովետի վախտն ավելի՞ լավ էր, էդ գյուղերը գիտե՞ս ինչ վիճակ էր, մեկի վրից մի հատ թել քաշեին, շալվարը վրից կընկներ, էնքան լատկա կար։



- Իսկ ինչո՞ւ ԵՏՄ-ին անդամակցեցիք, որ Սովետը լավը չէր։



- Խի հիմիկվա Ռուսաստանն ու էն վախտվա մե՞կ ա։ Էն վախտ մի հատ տուն սարքեիր, ԿԳԲ-ն կգար հերդ կանիծեր։ Մի հատ քրջոտ ժիգուլի առնեիր, գային՝ էդ փողը քեզի ո՞ւրդուց, վույ, քու տիրու հերն եմ անիծել, լա արի ստեղ… Էս էր մեր վիճակը, հիմա նորմալ ա, դաժե էդ խադունոկները որ կան, էդ չինական պստիկ ավտոները, դրա մեջ ավելի լավ ա, քան մի սովետական քսանչորս։