Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Նազարյանին կանչել է խորհրդակցության

Հովիկ Աբրահամյանը Ռոբերտ Նազարյանին կանչել է խորհրդակցության

Քիչ առաջ hraparak.am-ը կապ հաստատեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ:Նազարյանը չպատասխանեց էլեկտրաէներգիայի թանկացման որոշման կասեցման մասին հարցերին՝ ասելով.«Հենց հիմա վարչապետը կանչել է խորհրդակցության»:
Արդեն հինգերորդ օրն է քաղաքացիները պայքարում են հոսանքի թանկացման դեմ՝ պահանջելով կասեցնել որոշումը:Մինչդեռ ՀԾԿՀ-ից արդեն որոշ լրատվամիջոցների հայտնել են, որ մտադիր չեն վերանայել իրենց որոշումը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: